|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն օրերս հայտարարել է. «Աբովյան փողոցի վրայի խանութներն ու կրպակները պետք է ապամոնտաժվեն»:
Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն «Առավոտի» հետ զրույցում այս ամենը դիտարկեց սուպերմարկետների տերերի շահերի համատեքստում. «Հիմա Աբովյան փողոցում պատրաստվում են հերթական «Երեւան սիթի» սուպերմարկետը բացել` եկեղեցու մոտ: Եվ այդ ամեն ինչը դրա համար է արվում` միանշանակ: Հարավ-արեւմտյան թաղամասում էլ, որտեղ «Սիթի» բացվեց, այնտեղ վերացան կրպակները: Բացի այդ, նույն խաչմերուկում «Մոսկվիչկա» սուպերմարկետ կա, այդտեղ ի՞նչ «Սիթիի» տեղ է, կանգառի եւ այլ հարցերը լուծվա՞ծ են: Երբ թույլատրում են բացել, գոնե նորմատիվներին թող նայեն ու հասկանան` կարելի՞ է, թե՞ ոչ»: