|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Այդ խնայողությունները մեծ մասամբ ձևավորվել են այն պատճառով, որ քովիդի ընթացքում գործուղումները խիստ սահմանափակ էին, այնպես որ՝ կարող ենք փաստել, որ քովիդը Ալեն Սիմոնյանի համար գնեց մեքենա․ դեկտեմբերի 3-ի մամուլի ասուլիսում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պարզաբանմանը, թե իր համար նոր ավտոմեքենան գնվել է ԱԺ-ի խնայողությունների հաշվին:
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն պնդումներին, թե ընդդիմադիր պատգամավորները միջազգային հարթակներում իրենց մենակ են թողնում՝ նա ասաց, որ երբ հնարավոր է լինում քննարկմանը մասնակցել օնլայն, այդպես է մասնակցում: