կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-06 20:51
Սպորտ

Շնորհակալություն բոլոր լավ հիշողությունների համար` սիրով Միկի. Մխիթարյանը հրաժեշտի խոսքեր է գրել «Բորուսիային»

Շնորհակալություն բոլոր լավ հիշողությունների համար` սիրով Միկի. Մխիթարյանը հրաժեշտի խոսքեր է գրել «Բորուսիային»

Հենրիխ Մխիթարյանը Facebook-ում հրաժեշտի եւ երախտիքի խոսքեր է գրել Դորտմունդի «Բորուսիային»:

« Սիրելի ընկերներ, ես ուզում եմ օգտվել առիթից եւ շնորհակալություն հայտնել  բոլորին` «Բորուսիայում»`  ադմինիստրացիայից մինչեւ մարզչական կազմ, իմ թիմակից ընկերներին եւ իհարկե հրաշալի երկրպագուներին` սիրո ու աջակցության համար, որ դուք ինձ տվեցիք անցած մրցաշրջաններում: Ես երբեք չեմ մոռանա այն պահերը, որ միասին ապրել ենք դաշտում եւ դաշտից դուրս` վերջին 3 տարում, եւ ես իսկապես մեծ պատիվ եմ համարում, որ ներկայացրել եմ այս մեծ  ակումբը ու այս մեծ քաղաքը:

Երբ ես վերադառնում եմ իմ արմատներին եւ իմ հոր ֆուտբոլային կարիերային, ես հասկանում եմ, որ պետք է հաղթահարեի նոր մարտահրավերներ, եւ զգում եմ, որ ընտանիքիս  ավանդույթներին հավատարիմ մնալու համար պետք է կատարեի այդ քայլը` միանալով «Մանչեսթր Յունաթեդին: 

Շնորհակալություն բոլոր լավ հիշողությունների համար: Դուք միշտ առանձնահատուկ տեղ եք ունենալու իմ սրտում:

Սիրով` Միկի»: