|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գիտնականները լաբորատորիայում «ստեղծել են» երեք կատու (TgCat1, TgCat2 и TgCat3), որոնք ընդունակ են դիմակայել կատուների իմունոդեֆիցիտի պակասին. տեղեկացնում է Doctors.am-ը:
Դա նոր դարաշրջան է բացում ՄԻԱՎ-ի ուսումնասիրության ոլորտում: Բացի գենետիկ փոփոխված նյութից, կենդանիներն առանձանում են նաև նրանով, որ լուսավորվում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո: Այս արդյունքին գիտնականները հասել են կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցի ներարկման շնորհիվ, որը ստացել էին մեդուզաներից:
Կենդանիներն ունեն նաև կապիկի լրացուցիչ գեն` TRIMCyp, որը պաշտպանում է կապիկներին կատուների իմունոդեֆիցիտի պակասից:
Մասնագետներն արդեն արյունային սպիտակ բջիջների օրինակի վրա ցույց են տվել, որ դրանք պաշտպանված են վարակից: Նրանք պատրաստվում են կենդանիներին վարակ ներարկել, որպեսզի հաստատեն վերջիններիս դիմադրողականությունը: