|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վաշինգտոնում տասներկու մարդ է վիրավորվել ավտոմեքենայից արձակված կրակահերթի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել տեղի մարտի 11-ի երեկոյան, երբ կապույտ BMW-ն կրակահերթ է արձակել բնակելի շենքի տարածքում գտնվողների վրա:
Ականատեսների պնդմամբ` կրակոցներ են եղել նաեւ մեկ այլ մեքենայից, որի մակնիշը դեռ պարզ չէ: Ոստիկանները հայտնել են, որ վիրավորների մի մասը հնարավոր է` վնասվածք է ստացել ավտոբուսի կանգառի կոտրված ապակու պատճառով: Բժիշկները հավաստիացնում են, որ, բացի մեկ տղամարդուց, որը վիրավորվել է թիկունքից, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:
Աղբյուրը` lenta.ru