|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Անցած գիշեր թշնամին օգտագործել է մոտ 500 հարձակողական անօդաչու թռչող սարք և ավելի քան 40 հրթիռ, այդ թվում՝ «Կինժալ» հրթիռներ, այս մասին հայտարարել է Զելենսկին և խոստացել պատասխանել Ռուսաստանին։
«Մենք կշարունակենք պատասխան հարվածներ հասցնել Ռուսաստանին, մենք նրան կզրկենք փող աշխատելու հնարավորությունից և կստիպենք նրան նստել դիվանագիտական սեղանի շուրջ», – ասել է Ուկրաինայի նախագահը: Նա հայտնել է, որ զանգվածային հարձակումը տևել է ավելի քան 12 ժամ: Կիևում զոհվել է չորս մարդ, մոտ 20-ը՝ վիրավորվել: