|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Երեկ հակառակորդը կրակահերթ է բացել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ: Yerkir.am-ի հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը նշեց, որ կրակահերթն ուղղված է եղել տներին:
«Բարեբախտաբար, վիրավորներ չկան: Կրակոցների հետևանքով միայն նյութական վնաս ենք կրել` 4 տուն է վնասվել` մեկի` պատերը, մյուսների` տանիքը կամ պատուհանները»,- ասաց Սաղոյանը:
Նա նշեց նաև, որ կրակոցները մոտ մեկ ժամ են տևել, հետո իրավիճակը կայունացել է:
«Էս վերջերս, երբ նախարարը հրամայեց, որ մենք էլ պիտի նախահարձակ լինենք, ու հենց սրանք կրակում են, մերոնք էլ միանգամից պատասխանում են ու լռեցնում նրանց»,- ասաց գյուղապետը: