կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-12 12:57
Հասարակություն

Սյունիքը կանգնած է հումանիտար աղետի շեմին

Սյունիքը կանգնած է հումանիտար աղետի շեմին
Նոյեմբերի 11-ից Ադրբեջանն անօրինականորեն և ՀՀ իշխանությունների թողտվությամբ փակել է Գորիս-Կապան ճանապարհը՝ սահմանելով սահմանային ու մաքսային վերահսկողություն: Այսօր արդեն Սյունիքը կանգնած է հումանիտար աղետի շեմին։
 
. Դժվարացել է կապը Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան, Բարձրավան գյուղերի, Կապան համայնքի Նոր Առաջաձոր գյուղի կապը համայնքի կենտրոնի և ՀՀ մյուս բնակավայրերի հետ։ Նշված գյուղերը մոտակա գյուղերին միացնող երթևեկելի ճանապարհներ չկան, միայն հողային արահետներ են, որոնք հատկապես այս եղանակին անցանելի չեն։
 
. Նշված 4 գյուղերում արդեն իսկ առաջ են եկել սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, բուժօգնության և սպասարկման հասանելիության լուրջ խնդիրներ։ Երեկ միայն 16։00-ից հետո է հնարավոր եղել Գորիսից հաց հասցնել Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղեր։
 
. Որոտան, Շուռնուխ ու Բարձրավան գյուղերի դպրոցների ուսուցիչների մեծ մասը գալիս են Գորիսից։ Ճանապարհի փակ լինելու պատճառով երեկ նրանք չեն կարողացել գալ աշխատանքի։ Այսօրվանից արդեն դպրոցներում դասերն առցանց են անցկացվելու, և դեռ հարց է՝ այդ գյուղերում աշակերտներից քանիսն ունեն համապատասխան հնարավորություններ՝ առցանց դասերին մասնակցելու։
 
. Որոտան, Շուռնուխ, Բարձրավան և Նոր Առաջաձոր գյուղերում բնակվում են նաև տարեցներ, հաշմանդամություն, առողջական խնդիրներ ունեցող անձինք, որոնք օպերատիվ, արդյունավետ և անհետաձգելի բժշկական օգնություն և դեղորայք ստանալու կարիք ունեն։ Ցանկացած պահի նման կարիք կարող են ունենալ գյուղերի մյուս բնակիչները, այդ թվում՝ երեխաները։ Մինչդեռ Գորիս-Կապան ճանապարհի փակ լինելու պատճառով դա հնարավոր է կազմակերպել։
 
. Երեկ Գորիս-Կապան ճանապարհը փակելուց բացի Ադրբեջանը փաստացի տևական ժամանակ փակել էր նաև Կապան-Ճակատեն ճանապարհը։ Այս ճանապարհահատվածն էլ թշնամուն հանձնելու դեպքում նույն խնդիրների առաջ են կանգնելու Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ և Շիշկերտ գյուղերը։
 
Ալվինա Աղաբաբյան
ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, դասախոս