Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը եւ ճարտարապետ Սաշուր Քալաշյանն իրենց բողոքը հայտնեցին լրագրողներին ԱԳՆ շենքի աճուրդի վերաբերյալ:
Ըստ Մինասյանի` ԱԳՆ-ի շենքը, որպես պետական գույք, վաճառվել է, բայց հաշվի չեն առել, որ այն հանրապետական կարգի հուշարձան է եւ հայի համար դրոշին, գերբին համազոր խորհրդանիշ: Մինասյանի խոսքերով` մինչև շենքի վաճառքը մի շարք գործառույթներ են անտեսվել, օրենքներ խախտվել: «Հաշվի չեն առել, որ եթե այս հուշարձանը հետագայում վերածվի հյուրանոցի` ի՞նչ դեֆորմացիաներ կունենա: Ուրիշ ճար չտեսնելով`բաց նամակով դիմել ենք նախագահին»,- ասաց Ճարտարապետների միության նախագահը:
Մինասյանի պնդմամբ` այլևս չեն վստահում ոչ ոքի. եթե վաճառքից հետո սեփականատերը պահպաներ «Սևան» հյուրանոցը, կորցրած չլինենինք Երիտասարդական պալատը եւ հիմա չկորցնենք Փակ շուկան` մենք այդքան չէին անհանգստանա. «Շենքը վաճառքից հետո կորչում է քաղաքի պատմությունից, կորչում` որպես ճարտարապետություն»:
Քալաշյանն էլ կարծում է, որ այլանդակումը, կործանումը միայն ԱԳՆ-ի շենքով չի սկսվում: Ըստ նրա` հուշարձանների պահպանության մասին ՀՀ օրենքում հստակ շարադրված են հուշարձանների հետ վերաբերվելու եւ պահպանելու ձեւերը. նշված է նաեւ մի կարեւոր կետ, որը, Քալաշյանի հավաստմամբ, դեռ ոչ ոք չի կիրառել. «Հարցը պահպանողական պարտավորագրի մասին է, օրենքը ասում է` յուրաքանչյուր հուշարձան պետք է ունենա պահպանողական պարտավորագիր` հուշարձանը պահպանողի, խնամողի կամ սեփականատիրոջ կողմից»:
Քալաշյանը նշում է, որ նման փաստաթուղթ կնքված չէ ԱԳՆ-ի շենքի, Մատենադարանի, ԱԺ շենքի, նախագահի նստավայրի համար, որոնք հանրապետական նշանակության հուշարձաններ են և ենթակա են պահպանության: