|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր «АДАМАС» ոսկերչական գործարանում ցուցադրության են հանվել Սոչիի ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մեդալները. հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Մեդալներն ունեն ռեկորդային քաշ` կշռում են ավելի քան կես կիլոգրամ:
Գործարանում պատրաստվել են 1300 ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ: Պատրաստման համար օգտագործվել է 3 կգ ոսկի, 2 տոննա արծաթ և 700 կգ բրոնզ: Յուրաքանչյուր մեդալի վրա ոսկերիչներն աշխատել են մոտ 18 ժամ, իսկ պարալիմպիկ խաղերի մեդալների վրա` մոտ 20, քանի որ դրանց վրա գրվում է նաև Բրայլի այբուբենով:
Մեդալների պատրաստման վրա ծախսվել է մոտ 10 մլն դոլար:
