|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ԱԱԾ քննչական վարչությունը միջնորդել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Նա ներկայումս գտնվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննարկվում է միջնորդությունը. գրում է «Փաստինֆո» գործակալությունը:
Մինչ դատարան տանելը ԱԱԾ քննչական վարչությունը Վ.Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Վ.Սեդրակյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Վ.Սեդրակյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը եւ հրաժարվել է ցուցմունքներ տալուց: