1in.am-ի տեղեկություններով` Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով կա երրորդ ձերբակալվածը` նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանի աները:
Yerkir.am-ն անձամբ Սեդրակյանից փորձեց ճշտել տեղեկության իսկությունը: Մեր թղթակցի հետ զրույցում նախագահի թեկնածուն հայտարարեց, որ իր աները մահացել է իր ամուսնությունից երկու տարի առաջ:
«Ես իմ աներոջն անգամ չեմ տեսել: Նախապես ասեմ, որ զոքանչս էլ է մահացել, երբ կինս եղել է 5 տարեկան»,- հայտարարեց Սեդրակյանը եւ նշեց, որ ժամեր առաջ ասուլիսում մի շարք հայտարարություններ արեց, որոնք ոմանց կողմից լուրջ չընդունվեցին, բայց հիմա արդեն արդյունքները երեւում են: