|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը նոր մեղադրանք է առաջադրել նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին:
«Սիրունյան» իրավաբանական գրասենյակը հայտնում է, որ Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով այն է` հանցագործությունը կազմակերպելը, դրդելը կամ օժանդակելը:
Նախորդ մեղադրանքն առաջադրված է եղել Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածներով (հանցափորձ կատարելը, որը ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով):
Հիշեցնենք, որ Սեդրակյանը կալանավորվել է ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը պատվիրելու մեղադրանքով: