Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով անազատության մեջ է Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով, բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Պարոն Փաշինյան,
Նախապես հայտարարվել էր, թե իբր Պ.Հայրիկյանի վրա 2 (երկու ) անգամ կրակել են եւ իբր նա 2 (երկու) վիրավորում է ստացել.
Սակայն, դատավարության ժամանակ, դատախազ Ամիրզադյանը մեկ կրակոցը հանեց քրեական գործից.
Իմ եւ իմ փաստաբանի հարցերի ճնշման տակ դատախազ Ամիրզադյանը չկարողացավ հիմնավորել, թե տուժող վկա Հայրիկյանը ինչպե՞ս կարող էր վիրավորում ստանալ աջ 4 եւ 5 կողոսկրերի արանքում, եթե Հայրիկյանի հագուստի վրա չկար փամփուշտի գնդակից (пуля) առաջացած անցքեր:
Դատարանի դահլիճում մանրակրկիտ ուսումնասիրեցինք տուժող վկայի հագուստները, որոնք նա կրել էր կեղծ մահափորձի օրը, վերարկու, պիջակ, վերնաշապիկ եւ այլն.
Ոչ մտնող, եւ ոչ էլ դուրս եկող անցքեր չկային:
Գտնված գնդակի (пуля), գլխիկի վրա, փորձագիտական եզրակացությունը նույնպես նշում էր, որ չկան ոչ հագուստի նմուշների մանրաթելեր, եւ ոչ էլ արյան, մաշկի կամ էլ հյուսվածքների ու մսի նմուշներ.
Եվ ինչո՞ւ եմ ես մինչեւ հիմա բանտում»: