կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-11 20:26
Հասարակություն

Վարդան Ղուկասյանի որդին կմնա կալանքի տակ. նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

Վարդան Ղուկասյանի որդին կմնա կալանքի տակ. նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի գործը դատարանում է։ Նախնական դատական նիստին նրա պաշտպանը միջնորդել է՝ ազատ արձակել Սպարտակ Ղուկասյանին, ինչը դատարանը մերժել է։

Նրա պաշտպան Ռուբեն Հակոբյանը նշեց, որ Սպարտակ Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ըստ նրա՝ նրան կալանքի տակ պահելու հիմքն այն է, թե Ղուկասյանն ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել գործի քննությանը։

Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու հատկանիշներով։

«Նշվում է, թե նա հեռախոսով այդ ոստիկանին սպառնալիքներ է հնչեցրել, որն իրականության հետ կապ չունի, զանգ չի եղել, ոստիկանի հետ այդպիսի բովանդակությամբ զրույց չի եղել։  Այդ դեպքի առնչությամբ ոստիկանն է զեկուցագիր է ներկայացրել, որը իր սուբյեկտիվ իրականությունն է»,- ասաց Ռուբեն Հակոբյանը։