|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վերջերս «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Գիգզի և «Մեծ եղբայր» շոուի մասնակից Իմոջեն Թոմասի սիրավեպի շուրջ սկանդալ ծավալվեց: Սակայն դա ի՞նչ էր այս մեկի դիմաց. պարզվում է ամուսնացած ֆուտբոլիստը սիրավեպ ունի եղբոր կնոջ հետ. հայտնում է News of the World-ը:
Ըստ աղբյուրի` 28-ամյա Նատաշայի և Գիգզի սիրավեպը ձգվել է 8 տարի:
Նրանք ծանոթացել են 2003-ին, գիշերային ակումբում, երբ Նատաշան դեռ միայնակ էր: Հենց Ռայանի շնորհիվ էլ եղբայրը` Ռոդրինը, ծանոթացել է Նատաշայի հետ:
«Նա հասկանում էր, որ սխալ է վարվում, փորձում էր դադարեցնել հարաբերությունները, սակայն այդ շփումը նրա համար թմրանյութի պես բան էր դարձել: Նատաշան կատարում էր ֆուտբոլիստի կարգադրությունները և չէր կարողանում մերժել: Հանդիպման պայմանները Ռայանն էր թելադրում: Նա երբեք սեր չի խոստովանել Նատաշային, երբեք ռոմանտիկ չի եղել նրա հետ: Նրանց հարաբերությունները զուտ ֆիզիկական բնույթ են կրում»,- ասել է Նատաշայի ընկերներից մեկը: