Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովը շարունակում է ընտրել ԱԺ փոխխոսնակներ։
Իր ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատագամովր Արամ Վարդևանյանը անդրադառնալով իշխող ուժի ներկայացուցչի կողմից այն դիտարկմանը, թե փայլուն է եղել ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարը նկատեց, որ ասվածի հակառակը փաստերն են՝ մահվան թվերի, ձեռնարկված միջոցների մասին, որոնք ամենևին փայլուն պատկերի մասին չէ։
«Միայն այն փաստ, որ մենք ամեն օր մահվան դեպքեր ենք ունենում, արդեն իսկ պետք է որոշակի ներքին զսպվածության հիմք հանդիսանա փայլուն բառ չօգտագործելու համար»։
Այնուհետև անդրադառնալով պնդմանը, թե Արսեն Թորոսյանը լինելով Առողջապահության նախարար տեղյակ է եղել հիվանդանոցի ամեն խփված մեխից, նշեց․
«Ես կարծում եմ՝ ոչ թե հիվանդանոցի պատի ամեն մեխից է պետք տեղյակ լինել, այլ՝ պետք է տեղյակ լինել յուրաքանչյուր մահվան դեպքից, որ, օրինակ, փորձել են ստանալ բուժօգնություն, բայց հիվանդանոցում տեղ չի եղել։ Պետք էր տեղյակ լինել այն դեպքից, երբ չեն կարողացել ապահովել բժշկական օգնությունը, պետք է բոլոր այն անձանց տվյալները իմանալ, որոնք ուղղակի այսօր մեզ հետ չեն։ Արսեն Թորոսյանը պետք է խոսի ոչ թե հիվանդանոցի պատի ամեն մեխից, այլ՝ Աբովյանի դիահերձարանի տեսարանից։ Պետք է խոսի, թե ոնց կարելի է մեր մարտիրոսված տղերքի համար այդպիսի տեսարան լիներ», - նշեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։