Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարներ Ռուբեն Հակոբյանն ու Արմեն Ռուստամյանը երեկ ԱԺ նախագահին են ներկայացրել ԱԺ որոշման նախագիծը, որը պետք է դրվի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում՝ որպես հետընտրական գործընթացներն ԱԺ-ում քննարկելու հիմք: Փաստաթղթում ձևակերպված է երեք հիմնական պահանջ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում, պետական կառավարման խորհրդարանական համակարգին անցում եւ ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում: Այսօր կրկին Ռուբեն Հակոբյանը եւ Արմեն Ռուստամյանը ԱԺ նախագահի մոտ էին:
Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նախ կատակով հայտարարեց, որ իրեն չեն թողել մասնակցի քննարկմանը, որպեսզի ընթացքի մասին լրագրողներին չասի, որ «խանգարիչ» որեւէ բան չլինի: Ընդդիմության ներկայացրած երեք հիմնական առաջարկությունները որակելով կոշտ, Սահակյանը հայտարարեց, որ իրենք էլ են առաջարկություններ ներկայացրել, ընդամենը գաղափարի կողմնակից են:
«Հնարավոր ենք համարում, որ ընդդիմությունն ու իշխանությունը կարող են համաձայնության գալ, ոչ թե, ասենք, պաշտոնների բաժանման, այլ որոշակի խնդիրներին համատեղ լուծում տալու առումով, սա է մեր գաղափարը»,-հայտարարեց Սահակյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն աբսուրդ որակեց նախագահական ընտրություններից հետո խորհրդարանի լուծարումը եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
«Այսինքն, խորհրդարանը լուծարվի, որ ի՞նչ լինի»,-հայտարարեց Սահակյանը եւ նկատեց, որ խորհրդարանը լուծարելու դեպքում 5 տոկոս հավաքած «Ժառանգությունը» «իր տունը քանդում է»:
Սահակյանը հայտարարեց, որ իրենց թիմի համար խորհրդարանի լուծումարը ընդունելի չէ, քանի որ նախագահական ընտրությունները որեւէ աղերս չունեն խորհրդարանական ընտրությունների հետ:
«Այսինքն, նշանակում է՝ ոչնչի համար ի՞նչ անել: Դա որեւէ խնդիր չի լուծում»,-նկատեց Սահակյանը:
ԱԺ ՀՀԿ խմբվակցության ղեկավարը հայտարարեց, որ ընդդիմության կողմից առաջարկությունների որեւէ փաթեթ չկա, դրանք ընդամենը նախնական զրույցի արդյունքներ են:
Հարցին, թե ի՞նչ է պատրաստ զիջել իշխանությունը` բանակցությունների ընթացքում ինչ-որ արդյունք հասնելու համար, Սահակյանը հայտարարեց. «Մենք որեւէ բան զիջելու չունենք»: