| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Սանիթեք» ՍՊԸ–ն հահյտարարություն է տարածել` քաղաքում աղբահանության կազմակերպման խնդիրների վերաբերյալ. 
 
«Երևան քաղաքի աղբահանության կազմակերպումը մշտապես կատարվել և կատարվում է Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի պահանջներին համապատասխան, իսկ առկա թերությունները հստակորեն արձանագրվում են և մշտապես միջոցներ են ձեռնարկվում աղբահանության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու և արձանագրված խնդիրները բացառելու համար:
Ներկայումս մեր ընկերության կողմից մշակվել են Երևան քաղաքի աղբահանության խնդիրների կարգավորման կարճաժամկետ և երկարաժամկետ պլաններ, որոնց համաձայն իրականացվում և իրականացվելու են հետևյալ քայլերը.
Կարճաժամկետ.
Աղբավայրերի հետ կապված խնդիրների, ընկերության տրանսպորտային միջոցների և աղբամանների վնասման հետևանքով խիստ անհրաժեշտություն է առաջացել նոր տրանսպորտային միջոցների և աղբամանների ներգրավման համար, որի հետ կապված ներկայումս հետևյալ միջոցներն են ձեռնարկվում.
·    վարձակալության հիմունքներով ժամանակավոր տրանսպորտային միջոցների ներգրավվում,
·    հնարավորինս կարճ ժամկետներում աղբամանների նոր խմբաքանակի ավելացում,
·    ղեկավարության և անձնակազմի արտաժամյա աշխատանք՝ ապահովելով խնդիրների մոնիտորինգը և ըստ առաջնահերթության լուծումը:
նհրաժեշտ է հաշվի առնել, որ տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր չէ մշտապես ապահովել ամբողջ քաղաքում աղբի իսպառ բացակայությունը, ինչը նախատեսված է նաև պայմանագրով:
Երկարաժամկետ.
Չնայած այն հանգամանքին, որ Ընկերությունը ահռելի վնասներ է կրում և խիստ անհրաժեշտություն կա վերանայել պայմանագրի պայմանները, Ընկերության բաժնետերերը նախատեսում են ստեղծված իրավիճակը արմատապես փոխելու համար կատարել լրացուցիչ ներդրումներ հետևյալ ուղղություններով.
·    Նոր աղբամանների ձեռքբերում,
·    Նոր աղբատար մեքենաների ձեռքբերում,
·    Առկա տրանսպորտային պարկի ամբողջական վերանորոգում:
Նշված միջոցները, ինչպես նաև ստորև նշված խնդիրների հարթումը կերաշխավորի Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական վիճակի այն բարձր մակարդակը, որը ցանկանում ենք տեսնել բոլորս:
Հարկ ենք համարում նշել, որ ներկայումս առկա թերությունները և խնդիրները ունեն թե սուբյեկտիվ, թե օբյեկտիվ պատճառներ, մասնավորապես.
·    Աղբավայրերը գտնվում են ոչ պատշաճ վիճակում և չեն ապահովվում աղբահանության իրականացման համար բավարար պայմաններ,
·    Աղբավայրերի ճանապարհների վիճակը չի համապատասխանում որևէ ստանդարտների և մշտապես վնաս է հասցնում ընկերության տրանսպորտային միջոցներին, որոնք նախատեսված չեն նման ճանապարհներով անցնելու համար:
·    Աղբամաններ է նետվում դրանց համար չնախատեսված տեսակի աղբ, ներառյալ՝ շինարարական, ինչը ևս վնասում է ընկերության տրանսպորտային միջոցները:
·    Մշտապես վնասվում են ընկերությանը պատկանող աղբամանները, ինչը լուրջ վնաս է հասցնում ընկերության թե գործառնական, թե ֆինանսական վիճակին: Ընկերությունը կրել է շուրջ 700.000 ԱՄՆ դոլարի վնասներ այրված աղբարկղերի պատճառով:
·    Քաղաքում բազմաթիվ են դեպքերը, երբ աղբը նետվում է աղբամաններից դուրս և դրա համար չնախատեսված վայրում: Կից ներկայացվում են նկարներ ներկայացված խնդրի վերաբերյալ:
·    Ընկերության աղբարկղերի դիմաց ավտոմեքենաների կայանումը խոչընդոտում է ընկերության գործունեությանը: Այս խնդիրը պետք է քննարկվի համապատասխան պետական մարմինների հետ խնդրին մշտական լուծում տալու համար:
·    Բակերում առկա արգելափակոցների պատճառով Ընկերության աղբատար մեքենաները ծախսում են երկար ժամանակ, նշված արգելափակոցները խոչընդոտում են պատշաճ աղբահանությանը:
·    Ընկերությունը երկար ժամանակ է ծախսում նաև սուպերմարկետների, խանութների և այլ ձեռնարկությունների կողմից գեներացված աղբի հեռացման համար:
·    Քաղաքում առկա աղբամուղերի փակման և աղբամաններով փոխարինման հարցը ևս շատ կարևոր է:
·    Քաղաքապետարանի կողմից տեղադրված փոքր աղբամանները պարբերաբար խանգարում են ընկերության գործունեությանը: Ամբողջ աշխարհում քաղաքապետարանի աղբարկղերը նախատեսված են ծխախոտի, շշերի, թղթի համար: Կից ներկայացվում են նկարներ վերոգրյալի վերաբերյալ:
·    Պայմանագրով սահմանված են աղբահանության իրականացման ժամային և այլ սահմանափակումներ, որոնք օրեցoր ավելացող աղբի պայմաններում հնարավորություն չեն տալիս օպերատիվ իրականացնել աղբահանություն:
Վերը նշված և մի շարք այլ խնդիրներով մեր ընկերությունը բազմաթիվ անգամ դիմել է Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով աջակցել վերը նշված խնդիրների հարթմանը, այդ թվում՝ աղբամանների կիրառման նկատմամբ խիստ վերահսկողության, աղբավայրի հարցի լուծման և պայմանագրի վերանայման միջոցով: Մինչ այսօր մեր ընկերությունն արդյունավետ աշխատել է Երևանի քաղաքապետարանի հետ առկա խնդիրների լուծման շուրջ: 
Չնայած վերը նշված խոչընդոտներին՝ «Սանիթեք» ընկերությունը՝ ի դեմս իր բաժնետերերի և ամբողջ անձնակազմի փորձում է անել հնարավոր ամեն բան լավագույնս մատուցելու իր ծառայությունները Երևան քաղաքի բնակիչներին և ապահովելու քաղաքի մաքրությունն ու բարեկեցությունը:
Միևնույն ժամանակ վստահ ենք, որ մինչ օրս «Սանիթեք» ընկերության կողմից թույլ չեն տրվել պայմանագրային այնպիսի խախտումներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ պայմանագրի լուծման համար»: