Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ և թիմի ավագ Իկեր Կասիլիասը, ով ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի փոխարեն եկել էր հետխաղյա ասուլիսին, խոսել է Արքայական գավաթի` «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպման մասին:
«Իմ թիմակիցները հիանալի խաղ անցկացրին: Նրանք վերահսկում էին խաղը դաշտի ողջ տարածքում: «Ռեալ»-ը տակտիկապես հաղթեց «Բարսելոնա»-ին և արժանիորեն դուրս եկավ եզրափակիչ:
Ինչ վերաբերում է Կրիշտիանու Ռոնալդուին, նա այսպիսի հանդիպումների կենտրանական օղակն է և հիանալի է խաղում: Հիմա պորտուգալացին լավագույն մարզավիճակում է, մենք պետք է օգտվենք դրանից»,- ասել է իսպանացին:
Վերջում Կասիլիասը բացատրել է, թե ինչու է ինքը եկել ասուլիսին Մոուրինիոյի փոխարեն.«Մենք որոշեցինք, որ ճիշտ ժամանակն է` թիմի ավագին դուրս գալու և շնորհավորելու թիմակիցներին: Սա որոշվեց հանդերձարանում: Հուսով եմ` ձեզ չհոգնեցրի»: