կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-12 04:50
Առանց Կատեգորիա

Կասիլիաս. "Հնարավորությունները հավասար են"

Կասիլիաս. "Հնարավորությունները հավասար են"

Արքայական ակումբի դարպասապահ և աշխարհի կրկնակի չեմպիոն Իկեր Կասիլիասը հայտարարել է, որ մտադիր է բազում տիտղոսներ նվաճել մադրիդյան ակումբի հետ:

 

«Ակումբի ֆուտբոլիստները, մարզիչը և ղեկավարությունը մեծ նշանակություն են տալիս Իսպանիայի գավաթին: Դա շատ կարևոր մրցաշար է, որում մենք մտադիր ենք հաջողության հասնել: Ցանկանում ենք նվաճել գավաթը: Թե' «Ռեալի» և թե' «Բարսելոնայի» հաղթելու հնարավորությունները գրեթե հավասար են: Չեզոք դաշտում ամեն ինչ էլ հնարավոր է: Մենք պատրաստվելու ենք ողջ պատասխանատվությամբ: Հուսով ենք, որ Մադրիդ կվերադառնանք մրցանակով: Իմ գլխավոր նպատակն է շարունակել հաղթել «Ռեալի» հետ: Այն օրը, երբ այդ ցանկությունը լքի ինձ, ես կհեռանամ ֆուտբոլից: Ես շատ էի ցանկանում հաղթել աշխարհի առաջնությունը: Այժմ մտածում եմ Եվրոպայի առաջնության մասին»,- եզրափակել է Կասիլիասը: