|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Իսպանական պրեմիերայի 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ մրցեց առաջատար «Բարսելոնա»-ի հետ և հաղթեց 3:1 հաշվով: Առաջինը հաջողության հասան կատալոնացիները: Արդեն 4-րդ րոպեին Նեյմարը բացեց հաշիվը: 35-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը: 51-րդ րոպեին Պեպեն գլխի հարվածով առաջ մղեց տանտերերին, իսկ 11 րոպե անց Կարիմ Բենզեման վերջակետ դրեց հանդիպմանը: «Ռեալ»-«Բարսելոնա»՝ 3:1
Այս հաղթանակից հետո մադրիդցիները վաստակեցին 21 միավոր և առաջին հորիզոնականում գտնվող «Բարսելոնա»-ից արդեն հետ են մնում 1 միավորով: