Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2013թ. փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով` այլ անձի փոխարեն քվեարկելու հատկանիշներով:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2013թ. փետրվարի 18-ին www.iditord.org ինտերնետային կայքում հրապարակվել էր հաղորդում, որ Երևանի թիվ 06/16 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն ընտրելու դեպքեր են գրանցվել:Հաղորդման մեջ ասվում է, որ դիտորդը նկատել է, որ Կ. Նավասարդյանի անվան դիմաց ստորագրել է Ն. Մարտիրոսյանը:
Նույն օրը Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազությունից հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Մաշտոցի բաժին` հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար: Նյութերի նախապատրաստման շրջանակներում բացատրություն է տվել Կ.Նավասարդյանի հայրը, ով հայտնել է, որ որդին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և չի մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին։ Մինչդեռ ընտրատեղամասի ընտրացուցակի զննության ժամանակ պարզվել է, որ Կ.Նավասարդյանի անվան դիմաց լրացված են անձնագրային տվյալներ, և կա ստորագրություն։ Նարեկ Մարտիրոսյան անուն-ազգանունով ընտրող նշված տեղամասի ցուցակներում չի եղել։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կ.Նավասարդյանի անվան դիմաց լրացվել են Մարգարիտա Նավասարդյանի տվյալները, ով հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն հարցաքննվել է։ Վերջինս ցուցմունք է տվել, որ, որպես ընտրող, ընդգրկված է եղել թիվ 06/08 ընտրատեղամասում, որտեղ էլ կատարել է քվեարկությունը և պնդել, որ քվեարկությանը մասնակցել է մեկ անգամ, իր անձնագիրը որևէ մեկին չի տվել։ Նա նաև դժվարացել է ասել, թե ինչպես են իր անձնագրային տվյալները հայտնվել 06/16 ընտրատեղամասի ընտրացուցակում՝ Կարապետ Նավասարդյանի անվան դիմաց։