Մետրոյի «Աջափնյակ» կայարանի և ուսուցիչների աշխատավարձի բարձրացման խոստումները ճանաչվել են քույր քաղաքներ:
Սիրելի՛ քաղաքացիներ
Այս խոստումների նպատակը ձեր կյանքի որակի բրարձրացումը չի, այլ այս պահին ձեզ խոստումով տանը պահելն է: Հիշեցնում եմ, անցել է 4 տարի, ասել է թե նախկին բոլոր երեք ղեկավարների ժամկետի 40 տոկոսը և արել է մեկ բան՝ քանդել այն ինչ պետք էր երկրին: Չթվարկեմ, ինձանից լավ գիտեք:
...
Իմիջայլոց, Երևանի 2022 թվականի բյուջեն նայեցի, հատկապես հավելված 6-ը, որի 26-27 տողերում նշված է ՎԶԵԲ-ի, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ հարևանություն ներդրումային ծրագրի օժանդակությամբ պետք է վերակառուցվի մետրոպոլիտենը ոչ թե նոր կայարան կառուցվի: Աջափնյակ կայարանի մասին խոսք չկա, պետք է բյուջեում փոփոխություն կատարվի և ըստ էության վերաբաշխումներ արվի: Քանի այդպիսի ավագանու նիստ չի եղել, ապա նման խոստումը բացառապես ներքաղաքական և դիմադրության շարժմանը մարդկանց մասնակցությունից հեռու պահելն է: Թե բա չե՞ք տեսնում, ուզում ենք գործ անենք, բայց մեզ ուզում են քշեն: Դուք գործ անող չեք, դուք պետք է հեռացվեք:
Արմեն Գրիգորյան
ՀՅԴ անդամ, տնտեսագետ