|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է ավելի վաղ տարածված այն տեղեկությունը, թե Նոր Զելանդիայի ահաբեկիչը կապ ունի ծայրահեղ աջ «Ավստրիայի իդենտիտար շարժման» հետ. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք կարող ենք հաստատել, որ եղել է ֆինանսական աջակցություն և կապ»,- ասել է նա:
Կուրցի խոսքով` Ավստրիայում ծայրահեղականությունը տեղ չունի, և դրա հետ չի կարելի հաշտվել: «Անհրաժեշտ է հետաքննություն, պետք է պարզել` արդյո՞ք եղել են մեքենայություններ Ավստրիայի տարածքում, և պատժել մեղավորներին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայի մզկիթներում հրաձգության հետևանքով զոհվել է 50, վիրավորվել` 50 մարդ: