կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-25 12:37
Քաղաքական

Չարի վերջը գալու է. Գալուստ Սահակյանը՝ ''ժառանգականներին''

Չարի վերջը գալու է. Գալուստ Սահակյանը՝ ''ժառանգականներին''

ԱԺ հերթական քառօրյան մեկնարկել է: Ինչպես եւ սպավում էր, այն մեկնարկեց նախագահական ընտրություններին անդրադարձով:

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ԱԺ նախագահը բերում է մի օրակարգ, երբ ԱԺ-ն զբաղվելու է իրականության հետ կապ չունեցող քննարկումներով: Նա առաջարկեց, որ ԿԸՀ ներկայացուցիչները հրավիրվեն ԱԺ եւ քննարկեն ՀՀ-ում հաստատված ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին հարցերը:

 

Իր հերթին, ԱԺ նախագահն ընդգծեց, որ ԱԺ նախագահը չի ձեւավորում օրակարգը:

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ շնորհավորեց հայ ժողովրդին, «դեպի հայոց Արարատ մեծ վերադարձի` իրենց ծրագրի համար քվեարկությանը»: «Շնորհավորում եմ մեզ, որ մենք կարողացանք ճաղավադակների հետեւում՝ Բաղրամյան 26-ում, մեկուսացնել չարը, բռնազավթչին, բայց մենք այնքան մեծահոգի ենք, սիրող, որ նաեւ այդ բռնազավթչին ազատելու ենք այդ չարից, ազատելու ենք բոլորին: Շնորհավորում եմ, կեցցե Հայաստանը»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

 

Արձագանքելով Փոստանջյանի հայտարարությանը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Իհարկե, կեցցե Հայաստանը, սերն էլ կփրկի աշխարհը»:

 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ԱԺ ամբիոնից շնորհավորեց ՀՀ ժողովրդին, նաեւ` Րաֆֆի Հովհաննիսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նա վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են, որ դե ֆակտո նախագահ ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանն ունենա նաեւ բոլոր իրավական հնարավորությունները:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ թեեւ հասկանում է ընդդիմադիր պատգամավորներին, բայց ՀՀ նախագահ ընտրվել է Սերժ Սարգսյանը: «Չարի վերջը գալու է, քիչ չարություն արեք»,- հայտարարեց նա:

 

ԱԺ պատգմավորները դեռ շարունակում են ելույթներ ունենալ  նախագահական ընտրությունների վերաբերյալ: