Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը Panorama.am-ի հետ զրույցում չի բացառել Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը եւ հայտարարել է, որ այժմ էլ նախագահը պատրաստակամ է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանին նրան հարմար ցանկացած ժամի:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը քիչ հավանական համարեց նման հանդիպումը: Նա նախ հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրել է «հնոտի մոդել», հետո էլ վստահեցրեց, որ նոր ժամանակաշրջանում ենք ապրում, եւ վերջնագրերի լեզվով խոսելու սցենարներն օգտակար չեն, թեեւ բոլորն են փորձում կիրառել:
«Ի վերջո, կհանդիպի՞ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ» հարցին ի պատասխան, Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Ես վիրավորվում եմ, որ նման հարց եք տալիս: Սովորաբար հաղթողին են առաջարկում, որ իրենք գնան եւ հանդիպեն եւ ոչ թե նախագահը գնա: Նախագահը հպարտ է իր ժողովրդով եւ իր թիմով: Ովքեր կցանկանան, կարող են խոսելու, բանավիճելու հնարավոր հայտեր ներկայացնել»: