|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը գրել է.
«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ժամանակ նախագահող «դատավոր» Սարգիս Պետրոսյանը, նեղսրտել էր «Yerevan Today»-ի վերնագրից, որտեղ իրեն հիշատակել էին նրա նախկին ՔՊ-ական լինելը: Արդյունքում «դատավորը» այնքան վիրավորվեց, որ լրագրող Աննա Գորգինյանին դուրս հանեց դատարանի դահլիճից։
Ստեղ տրամաբանության սահմաններում երկու տարբերակ կա. կամ նրա համար խիստ վիրավորական է երբևէ ՔՊ-ական լինելը, կամ նա մինչև հիմա ՔՊ-ական է և նեղվել է «նախկին» ձևակերպումից»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախկին ՔՊ-ական գրելու համար դատավոր Սարգիս Պետրոսյանը դահլիճից հեռացրեց Yerevan Today-ի լրագրողին: