կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-18 17:53
Քաղաքական

Եթե պետք ա խառնենք, ասա` խառնենք. Սուրեն Խաչատրյան

Եթե պետք ա խառնենք, ասա` խառնենք. Սուրեն Խաչատրյան

Սյունիքի մարզում ընտրություններն անցնում են շատ հանգիստ եւ խաղաղ. Yerkir.am-ի հետ զրույցում վստահեցրեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

 

Դիտարկմանը, թե` ընտրախախտումներ դեպքեր գրանցվել են, մարզպետը պատասխանեց. «Նման բա չի եղել: Եթե քեզ պետք ա, որ հիմա խառնենք, ասա` խառնենք»:

 

Մարզպետը հայտարարեց, որ մասնակցության ցուցանիշը բարձր է, ակտիվություն կա: Անձամբ ինքն իր քաղաքացիական պարտքն «առավոտ կանուխ» է կատարել: «Ընտրել եմ հանուն Հայաստանի ապագայի»,- նշեց Սուրեն Խաչատրյանը:

 

Հարցին, թե` հիմա՞ էլ է վստահ, որ Սերժ Սարգսյանը հաղթելու է, մարզպետը վստահ պատասխանեց. «Ինքն արդեն ընտրված ա»: