կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-16 13:14
Քաղաքական

Արտագաղթեք ընտրություններից հետո

Արտագաղթեք ընտրություններից հետո

Yerkir.am-ի տեղեկություններով` նախընտրական այս օրերին Հայաստանի քաղաքացիներին այլ երկրներ մուտքի արտոնագրի տրամադրումն (ան)հասկանալի պատճառներով ձգձգվում է: Քաղաքացիները դժգոհում են, որ դեսպանատներում իրենց սպասեցնել են տալիս՝ պատճառաբանելով, թե փաստաթղթերն ամբողջական չեն: Հատկանշական է, որ Հայաստանից մեկնել ցանկացողների մեծ մասին դեսպանատներից ասել են, որ իրենց փաստաթղթերը պատրաստ կլինեն փետրվարի 19-ին կամ ավելի ուշ: Ի դեպ, մարդիկ դա կապում են առաջիկա ընտրությունների հետ:

 

Հավանորեն` ընտրողների անհրաժեշտ թվաքանակի ապահովումն այնքան է մտահոգում իշխանություններին, որ մտածել են անգամ Հայաստանից մեկնողներին մինչ ընտրության ավարտը պահել երկրում: Դա չի նշանակում, թե փետրվարի 17-ին կամ 18-ին չվերթ չի լինելու: Կլինեն, բայց` համեմատաբար քիչ եւ քիչ ուղեւորներով: