կարևոր
11815 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-03 11:45
Տարածաշրջան

ՏԻՄ ընտրություններից հետո Վանում անկարգություններ ու բախումներ են

ՏԻՄ ընտրություններից հետո Վանում անկարգություններ ու բախումներ են

ՏԻՄ ընտրություններում ընդդիմության տարած հաղթանակից հետո Վանում լարված իրավիճակ է․ անկարգություններ ու բախումներ են սկսվել։

«ermenihaber.am»-ի փոխանցմամբ, մարտի 31-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում (ՏԻՄ) ձայների 55 տոկոսով Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Վանի քաղաքապետ ընտրված ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) թեկնածու Աբդուլլայ Զեյդանին թույլ չի տրվել ստանձնել իր պաշտոնը:

Թուրքական մամուլում նշվում է, որ նրանից ետ է վերցվել ընտրվելու իրավունքը «Արգելված իրավունքների ետ առնման» հիմունքներով, իսկ քաղաքապետի պաշտոնի մանդատը հանձնվել է ձայների 27 տոկոսը հավաքած, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) թեկնածու Աբդուլահաթ Արվասը:

DEM կուսակցության անդամ և ընտրությունների արդյունքներով քաղաքապետի պաշտոնն այդպես էլ չզբաղեցրած անձը կոչ է արել ժողովրդին արտահայտել իրենց բողոքը որոշման դեմ:

Սակայն ապրիլի 2-ին Վանի նահանգային ղեկավարության շենքի առաջ կազմակերպված ցույցը ոստիկանների կողմից ենթարկվել է պղպեղային գազի կիրառմամբ միջամտության: Մասնակիցների թվում են եղել նաև Զեյդանը և նրա մի շարք կուսակիցներ:

Զեյդանը հայտարարել է նաև որոշումը բողոքարկելու մասին, իսկ տեղի ունեցածը որակել իշխանականների միջամտությամբ մեկնարկված քաղաքական հեղաշրջման գործընթացի շարունակություն:

«Մեր փաստաբանները բողոքարկել են որոշումը: Մենք բարձրագույն ընտրական հանձաժողովին կոչ ենք անում վերջ տալ այս անօրենությանն ու ճանաչել մեր ժողովրդի կամքը»,-հավելել է նա:

Տեսանյութերը՝ տելեգրամյան ալիքում։