Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում հոգացել է ոչ միայն իր, այլեւ ազգականների մասին' նրանց ապահովելով «յուղոտ» պաշտոններով: Պարզվում է' ՀՀ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի ղեկավարը Տ. Սարգսյանի հորեղբորորդին է' Հրայր Սարգսյանը:
Դեռ նախորդ տարվա հուլիսի 12-ին կառավարության նիստում որոշում է կայացվել «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը միացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ենթակայության «Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին, տնօրենն էլ դարձել է Հ. Սարգսյանը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը եւ հավելում, որ հենց այս ԾԻԳ-ի միջոցով են կատարվում քաղաքաշինական բոլոր կարեւոր ու «փողոտ» ծրագրերը, ասել է թեՙ սա է «ատկատների» բույնը:
Հ. Սարգսյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասել է, թե իր պաշտոնավարումն ամենեւին կապ չունի հորեղբորորդու' վարչապետ լինելու հետ: Ըստ նրա' ինքը մոտ 15 տարի այդ ոլորտում է աշխատել' նախկինում լինելով նաեւ «Լինսի» հիմնադրամի, «Դպրոցաշինություն» ծրագրի տնօրենը: