|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդը» գրում է.«Հայաստանի կառավարությունը փորձում է ապացուցել, թե իրեն հաջողվել է երկրում տնտեսական աճ և առաջընթաց ապահովել: Մինչդեռ ըստ «Ծառուկյան» դաշինքի անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի՝ թվերը այլ բան են ապացուցում: Նա ներկայացրեց երեք տվյալների համեմատություն, որոնք բնութագրում են մեր տնտեսության իրական վիճակը. 2007թ. գործազրկությունը 6,5 տոկոս էր, 2017-ին՝ 20 տոկոս, 2007թ. աղքատությունը 12 տոկոս էր, 2017-ին՝ 30 տոկոս, 2007թ. արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 14 տոկոս էր, 2017-ին՝ 60 տոկոս: Բոլոր ցուցանիշներով առաջընթացն ակնհայտ է, ուղղակի այդ առաջընթացն ամենևին չի խոսում տնտեսության աճի և առաջընթացի մասին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: