Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 15-ին ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին, ով գլխավորում է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունը:
Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը, կարևորելով ԱՊՀ դերակատարությունը անդամ երկրների միջև համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում, շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության գործունեության բոլոր
ուղղություններով։
ԱՊՀ գործադիր քարտուղարն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին և գոհունակություն է հայտնել Հայաստանի ներկայացուցիչների ու ԱՊՀ գործադիր քարտուղարության միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լեբեդևը քննարկել են առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։ Այս առումով ԱՊՀ գործադիր քարտուղարը նշել է, որ կազմակերպության հովանու ներքո դիտորդական առաքելություն են իրականացնելու շուրջ 210 դիտորդ, որոնք աշխատելու են բոլոր մարզերում և Երևանում։ Զրուցակիցները քննարկել են նաև ԱՊՀ շրջանակներում ընթացող համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։