Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը հայտարարություն է, որի համաձայն` նա բանավեճի է հրավիրում նախագահի մյոսւ թեկնածուներին, մասնավորապես` Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Սերժ Սարգսյանին:
«ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ aravot.am-ի թղթակցին պարզաբանումներ է տվել «Ազատություն» ռադիոկայանի հայտնի բանավեճի վերաբերյալ, որն այդպես էլ չկայացավ Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի` բանավեճին չներկայանալու պատճառով: Րաֆֆի Հովհաննիսյանը, մեղմ ասած, ճիշտ չի ասում: Րաֆֆի Հովհաննիսյանը զանգել է Հրանտ Բագրատյանին և ասել, որ բանավեճի չի կարող գալ, քանի որ քաղաքից դուրս է գտնվում: Հրանտ Բագրատյանն այս լուրը փոխանցել է Մարիոթ հյուրանոցում գտնվող Հրայր Թամրազյանին: Վերջինս ասել է Բագրատյանին` ինչ ես ասում, Րաֆֆին քաղաքում է, ես նրա մոտից եմ գալիս: Ինչ վերաբերում է նրան, թե Բագրատյանն ասել էր, որ բանավեճի չի գնա, Հովհաննիսյանը, գիտի, որ դա վերաբերել է տնտեսական ծրագրին, որը մինչ այդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ունեցել:
Բացի այդ Ազատություն ռադիոկայանի բանավեճը չի ներկայացվել որպես տնտեսական բանավեճ, իսկ քաղաքական կամ արտաքին քաղաքական հարցերի շուրջ բանավեճի մասին Հրանտ Բագրատյանը երբևէ առարկություն չի ունեցել:
Օգտվելով առիթից՝ Հրանտ Բագրատյանի շտաբի անունից հայտարարում ենք. նկատի ունենալով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ծավալուն մի փաստաթուղթ է հրապարակել, որը համարում է տնտեսական ծրագիր, Հրանտ Բագրատյանը Րաֆֆի Հովհաննիսյանին բանավեճի է հրավիրում ս.թ. փետրվարի 15-ին, ժամը 16.00-ից մինչև փետրվարի 16-ի 02.00-ը` ցանկացած տեղում, ցանկացած ժամի, Երևան քաղաքում: Բանավեճի հրավերը վերաբերում է նաև ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին»,- նշված է հաղորդագրության մեջ: