|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ պաշտպանության նախարարությունում բանավոր կարգով ներքին հրահանգ է իջեցվել, որին պարտավոր են ենթարկվել բոլոր սպաները: Ըստ այդմ` եթե որեւէ զինվոր կարող է Հանրապետական կուսակցության համար ձայն բերել կամ դրանից բխող ինչ-որ աշխատանք կատարել, ապա նրա ծննդավայրի շտաբի պետը կարող է դիմել զորամասի հրամանատարին՝ խնդրելով նրանից «ձայն բերող» երիտասարդին 8-10 օրով արձակուրդի ուղարկել:
Ու քանի որ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետերը տեղական իշխանիկներն են, ուստի զինվորների արձակուրդի հարցերով այս ընթացքում հենց նրանք են զբաղվում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը լուրի իսկությունը փորձել է ճշտել ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որը, բնականաբար, հերքել է տեղեկությունը. «Նման բան բացառվում է: Նույնիսկ նախարարը հրաման է տվել, որ փետրվարի 18-ին լինեն իրենց տեղում»: