Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել, որում դատապարտում է սեռական փոքրամասնությունների քարոզը։ Էրդողանն այս հայտարարությունն արել է ի պատասխան գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության մի քանի գործիչների (պատգամավոր Սեզգին Թանրըքուլու) և կուսակցության Անկարայի երիտասարդական միության կողմից թվիթերյան գրառումների, որում, սեռական փոքրամասնությունների պաշտպանության օրն իրենց աջակցությունն էին հայտնում այդ համայնքի ներկայացուցիչներին. հայտնում է sabah.com.tr կայքը։
«Մենք չենք դադարելու մեծ և հզոր Թուրքիային հասնելու մեր պայքարը։ Որոշները գաղտնիորեն հարձակումներ է գործում մեր ազգային և հոգևոր արժեքների վրա։ Նրանք նպատակ ունեն մարդկության պատմության ընթացքում մշտապես անիծված մոլորությունները սովորական երևույթ դարձնել և թունավորել երիտասարդ ուղեղները։ Մեր հավատքի և մշակույթի դեմ նման անհիմն հոսանքներին աջակցողները մեր աչքում նույն մոլորության աջակիցներն են։
Ժողովրդի կողմից անիծված նման սխալը այս երկրում չունի հնարավորություն ծիլ տալու։ Թուրքիան ունի ուժի՝ պայքարելու ազգային և հոգևոր կառույցը թիրախավորողների դեմ։
Աստծուց խնդրում եմ մեր ազգին և պետությանը պաշտպանի նման մոլորությունների հետևանքով առաջացող աղետներից։
Այստեղից մեր ազգին կոչ եմ անում դեմ հանդես գալ մեր աստծո կողմից արգելված ամեն տեսակ մոլորությունը խրախուսողների դեմ», - եզրափակել է Էրդողանը։