|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Սերժ Սարգսյանի խոստացած «ապահով Հայաստանում» ապահովագրված չեն անգամ ՀՀԿ-ականները: Երեկ Երևանի Հյուսիսային համալսարանի դահլիճում կայացած մրցանակաբաշխության ժամանակ կոտրվել է առաջին շարքի նստարանը, ու նստածները՝ Ս. Սարգսյանի խորհրդական, ծանրամարտի չեմպիոն Յուրի Վարդանյանը, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, տապալվել են գետնին:
Յուրի Վարդանյանին հաջողվել է ինքնուրույն բարձրանալ ընկած տեղից, իսկ ահա Սուքիաս Ավետիսյանին գետնից բարձրացրել են կանայք եւ Հյուսիսային համալսարանի ռեկտորը: Իսկ Յուրի Սուվարյանին տապալվելուց փրկել է նրա հետևում գտնվող դատավոր Սերժիկ Ավետիսյանը՝ ափերով բռնելով նրա նստուկը:
Բայց կատարվածը միակ զավեշտը չէ: Այդ հանդիպման ժամանակ ոչ պետական բուհում աշխատանքային ժամին մասնակիցներն իրենց «սուրբ պարտքն» են համարել քարոզչություն անել՝ հօգուտ Սերժ Սարգսյանի: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը