Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօրվա` սեպտեմբերի 15-ի նիստում, կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին պարտավորեցրել է նախարարության համակարգի պետական ընկերությունների գործունեության արդյունքում առաջացած շահույթի հաշվին ապահովել 184 մլն 307 հազար 296 դրամ գումարի վճարումը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` ՀՀ անապահով ընտանիքների կողմից 2011 թ. ապրիլ-հունիս ամիսներին սպառած բնական գազի մասնակի փոխհատուցման համար:
«Սա սոցիալական լուրջ աջակցություն է` ուղղված անապահով խավին,- շեշտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ - Ցուցակները տրամադրվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Դրանք այն ընտանիքների ճշգրտված տվյալներն են, որոնք մի կողմից գազի սպառող են, մյուս կողմից` սոցիալապես անապահով ընտանիքների ցանկում են»։
Ըստ վարչապետի` տարեկան կտրվածքով այդ ընտանիքները կստանան շուրջ մեկ միլիարդ դրամի օժանդակություն` «գազի սակագների բացասական ազդեցությունն իրենց վրա չզգալու համար»: