Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀԱԿ-ի շուրջ մաքոքային զարգացումները շարունակվում են: Տեր-Պետրոսյանի կուսակցություն ստեղծելու հանկարծահաս արագությունը պայմանավորված էր նույն ՀԱԿ-ը փրկելու մտահոգությամբ, որովհետեւ վերջինս հասկանում էր, որ ընտրություններից հետո ՀԱԿ-ից ոչինչ չի մնա: Մյուս կողմից էլ, Տեր-Պետրոսյանը դրանով ՀԱԿ-ում նոր «իշխանության» ձեւավորման գործընթացը կանխեց: Եվ, այնուհանդերձ, ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու գործընթացը հարթ չի ընթանում:
Նախ, իրավական խնդիրներ կան. նախաձեռնողների այն խումբը, որը դիմել է արդարադատության նախարարություն' նոր կուսակցություն գրանցելու համար, խոցելի է, որովհետեւ ստորագրածների թվում այլ կուսակցության, կոնկրետ դեպքում ՀՀՇ-ի ներկայացուցիչներ կան' Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀՀՇ փոխնախագահ Սամվել Աբրահամյան, Աշոտ Սարգսյան, ինչը հակասում է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի դրույթներին: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին եւ շարունակում. Ըստ նույն աղբյուրների' կուսակցություն մտնել ցանկացողների մի մասն էլ Հայաստանում չէ, խոսքը «Հայոց հայրենիք» կուսակցության մասին է, որի ղեկավար պարոն Բակլաչյանը Կրասնոդարում զբաղված է բիզնեսով: Խնդիրներ կան նաեւ կուսակցության ղեկավարի հարցում. ճիշտ է, նոր ՀԱԿ-ը ձեւվում է Լեւոն Զուրաբյանի «հագով», եւ արդարադատության նախարարությանը դիմած խումբը «ղեկավարում» է նա, այնուհանդերձ, Տեր-Պետրոսյանի մերձավորները հույսները չեն կորցնում, որ ոչ թե Զուրաբյանը, այլ Տեր-Պետրոսյանի քարտուղար Ավետիս Ավագյանը կղեկավարի կուսակցությունը: