կարևոր
5227 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-13 09:17
Տնտեսական

Նիկոլական տնտեսական հրաշքի առեղծվածը․ Արթուր Խաչատրյան

Նիկոլական տնտեսական հրաշքի առեղծվածը․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Եթե ուզում եք հասկանալ, թե ինչպես հայկական ներմուծումներն ու արտահանումներն ավելացան, ուշադիր հետևեք Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի երթուղուն։ Բեռն Օդեսայից դուրս է եկել, Բուլղարիայով ու Վրաստանով հասել է Հայաստան․․․ Հայաստանում ինչ որ վերաձևակերպումներ են արել ու բեռն ուղարկել Ռուսաստան։ Արդյունքում, թղթերով ավելացել են թե՛ ներմուծումները, թե՛ արտահանումները, տնտեսական «աճ» է արձանագրվել։ Ահա այսպիսի պարզունակ «կոմբինացիաներով» այսօրվա իշխանությունները փորձում են տնտեսական «աննախադեպ» աճի պատրանք ստեղծել։

Պրիմիտիվ ստերով մարդկանց կերակրելով ինչքա՞ն պետք է դիմանաք․․․»: