|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կահիրեի քրեական դատարանը հաստատել է յոթ ղպտի քրիստոնյաների` ավելի վաղ կայացված մահվան դատավճիռը, որոնք մեղադրվում են հակաիսլամական աղմկահարույց «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմին մասնակցություն ունենալու մեջ: Ութերորդ մեղադրյալը` ամերիկացի քահանա Թերի Ջոնսը, դատապարտվել է 5 տարվա բանտարկության. տեղեկացնում է РИА Новости-ն:
Վերջնական վճիռը կայացվել է Եգիպտոսի գերագույն մուֆթիի համաձայնությունը ստանալուց հետո, ով, ըստ երկրի օրենսդրության, պետք է հաստատի մահապատիժ սահմանող բոլոր դատավճիռները: Մահապատիժն ի կատար է ածվելու կախաղանի միջոցով: Իհարե, դատավճիռը կատարվելու է հեռակա կարգով, քանի որ բոլոր մեղադրյալները ներկայումս ԱՄՆ-ում են: Եգիպտոսի գլխավոր դատախազությունը դիմել է Ինտերպոլին եւ ԱՄՆ իշխանություններին` պահանջելով արտահանձնել նրանց: