|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ֆրանսիական դատարանը բասկերի ԷՏԱ (Euzkadi Ta Azkatasuna` «Հայրենիք եւ ազատություն») ահաբեկչական կազմակերպության ռազմական թեւի նախկին առաջնորդ Միկել Կարերա Սարոբեին դատապարտել է ցմահ բանտարկության 2007-ին Ֆրանսիայում երկու իսպանացի ոստիկան սպանելու համար. տեղեկացնում է France-Presse գործակալությունը:
Սարոբեն ձերբակալվել է 2010-ի մայիսին: Նա բանտում նվազագույնը պետք է անցկացնի 22 տարի, որից հետո իրավունք ունի ազատ արձակման խնդրագիր ներկայացնել:
Նրա գործընկերուհի Սայոա Սանչեսը դատապարտվել է 28 տարվա ազատազրկման:
ԷՏԱ-ի ստեղծման պաշտոնական տարեթիվը 1959 թվականի հուլիսն է: 2011-ին կազմակերպությունը «անժամկետ եւ համընդհանուր զինադադար» է հայտարարել եւ հրաժարվել բռնությունից: