|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Օրերս լուրջ միջադեպ է տեղի ունեցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Բազմասեր Առաքելյանի միջեւ: Բ. Առաքելյանին հանձնարարել են այդ մարզում լուրջ աշխատանք կատարել ՀՀԿ-ին ձայներ ապահովելու համար, եւ Առաքելյանը ջանքեր չի խնայում՝ հանձնարարությունը հավուր պատշաճի կատարելու: Իսկ մարզպետն էլ «խանդով» է վերաբերում նրա աշխատանքին, ինչի պատճառով էլ վերջիններս լեզվակռիվ են ունեցել:
Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Բ. Առաքելյանից, որն ասել է, թե նման բան չկա. «Եթե ես ԲՀԿ անդամ եմ, ես ո՞նց կարող եմ ՀՀԿ-ի համար աշխատել, մարզպետի հետ իմ հարաբերությունները շատ լավ են: Մեր մեջ տարաձայնություն չի կարող լինել»: