կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-06 08:05
Հասարակություն

Արտառոց միջադեպ` Նաիրա Կարապետյանի եւ «Դալմա մոլի» մենեջերներից մեկի միջեւ

Արտառոց միջադեպ` Նաիրա Կարապետյանի եւ «Դալմա մոլի» մենեջերներից մեկի միջեւ

«Հրապարակը» գրում է. «Վերջերս արտառոց միջադեպ է տեղի ունեցել ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի եւ «Դալմա մոլի» մենեջերներից մեկի միջեւ: Նաիրա Կարապետյանը մեկնելիս է եղել Բրյուսել՝ ԵԽԽՎ ԵԺԿ հերթական նիստին մասնակցելու, թռիչքից առաջ մտել է «Դալմա մոլ»:

 

Սրահներից մեկից, որի ցուցափեղկին 60 տոկոս զեղչի մասին հայտարարություն է եղել, նա ցանկացել է զարդ գնել, սակայն, մոտենալով դրամարկղին, պարզել է, որ տվյալ զարդի գինն իրականում զեղչված չէ: Պատգամավորն աղմուկ է բարձրացրել, պահանջել է կանչել մենեջերին, որը, սակայն, կոշտ է պատասխանել Նաիրա Կարապետյանին: Միայն այն բանից հետո, երբ հմայիչ պատգամավորը հանել է վկայականը, «Դալմայի» աշխատողները փոխել են տոնը եւ շարք կանգնել նրա առաջ:

 

Նաիրա Կարապետյանին խնդրեցինք մեկնաբանել այս լուրը: Նա ասաց, որ ոչ թե բիժուտերիա գնելու համար էր մտել «Դալմա», այլ մի ուսանող աղջկա բողոքի հետքերով. «Ինձ մի աղջիկ դիմել էր, ասել էր, որ բարեխիղճ չի գործում զեղչերի համակարգը: Ստենդի վրա գրված է, որ զեղչվում է ողջ ապրանքատեսակը, սակայն հաճախորդը միայն կասսայում է հասկանում, թե ինչ գին են իրենից ուզելու»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։