կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-07 17:40
Տարածաշրջան

Թուրքիան միայն ձևացնում է, թե ուզում է հաշտվել Իսրայելի հետ. The Jerusalem Post

Թուրքիան միայն ձևացնում է, թե ուզում է հաշտվել Իսրայելի հետ. The Jerusalem Post

Թուրքիան ձևացնում է, թե հաշտվել է Իսրայելի հետ, սակայն հարաբերությունները շտկելու՝ Անկարայի պատմությունը հիմնականում հիմնված է անորոշ հռետորաբանության վրա․ Jerusalem Post-ում գրում է վերլուծաբան Սեթ Ֆրանցմանը։ 

«Այդ պատմության խնդիրն այն է, որ ոչ մի ապացույց չկա, որ Անկարան ցանկանում է բարելավել հարաբերությունները կամ պատրաստ է անել մի բան, որը ձեռնտու է Իսրայելին»,- նշում է նա։

Ֆրանցմանը հիշեցնում է, որ Թուրքիան և Իսրայելը ժամանակին եղել են մերձավոր դաշնակիցներ, սակայն հարաբերությունները վատացել են 2010 թվականին՝ «Մավի Մարմարայի» միջադեպից հետո: Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի սերտ հարաբերությունները ՀԱՄԱՍ-ի հետ, որը Իսրայելը և Միացյալ Նահանգները համարում են ահաբեկչական կազմակերպություն, շարունակական լարվածությանը նպաստող մի շարք հարցերի թվում են:

Վերլուծաբանն ընդգծում է, որ վերջին շաբաթների ընթացքում իսրայելական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Թուրքիայի հարաբերությունները Իսրայելի հետ կարող են բարելավվել, սակայն նա դա անվանում է թուրքական կառավարության անորոշ մեկնաբանություններ և  թուրքական լրատվամիջոցներում երկու երկրների հաշտեցման մասին հոդվածների կրկնվող շղթա:

«Ինչպես միշտ, Թուրքիան ցանկանում է, որ Իսրայելը առաջին քայլն անի հարաբերությունների բարելավման ուղղությամբ։

Անկարան ձգտում է ավելի մեկուսացնել Իսրայելին և քանդել նրա կապերը Հունաստանի, Կիպրոսի և այլ երկրների հետ։ Թվում է, թե Թուրքիայում լրատվամիջոցների մեծ մասը կապված է կամ վերահսկվում է իշխող կուսակցության կողմից: Եթե թուրքական իշխանությունները լուրջ լինեն, նրանք դրական հոդվածներ կհրապարակեն Իսրայելի մասին...»,- եզրափակում է վերլուծաբանը։