|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Պաղեստինի նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթի կինը` Սուհա Արաֆաթը, խոստովանել է, որ իր ամուսնությունը մեծ սխալ էր: Թուրքական Sabah թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ թեեւ սիրում էր ամուսնուն, այնուամենայնիվ զղջում է, որ ամուսնացել էր նրա հետ: Սուհայի խոսքերով` ինքը 100 անգամ փորձել է հեռանալ Արաֆաթից, սակայն նա թույլ չի տվել:
Զույգը գաղտնի ամուսնացել էր 1990 թվականին Թունիսում. հարսնացուն 27 տարեկան էր, փեսացուն` 61: Ամուսնանալուց առաջ Սուհան դավափոխ էր եղել ` քրիստոնյաից դարձել մահմեդական: Նա նաեւ ստիպված է եղել մեկուսի կյանք վարել` անվտանգության նկատառումներով. տեղեկացնում է Интерфакс-ը: