Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորվաթիայում ստորագրահավաք է «ամուսնություն» հասկացությունը ճշգրտող հանրահավաք անցկացելու համար: Նախաձեռնողները «Հանուն ընտանիքի» քաղաքացիական միավորման ակտիվիստները, առաջարկում են համաժողովրդական հանրաքվեում հաստատել, որ ամուսնությունը «տղամարդու եւ կնոջ միությունն է», նաեւ պահանջում են համապատասխան փոփոխություն կատարել երկրի Սահմանադրության մեջ, քանի որ եվրոպական որոշ երկրներում արդեն օրինականացվել են միասեռ ամուսնությունները:
Երեկ` ակցիայի առաջին օրը, ի պաշտպանություն գաղափարի հանդես է եկել մի քանի տասնյակհազար խորվաթ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Ստորագրավաքը կշարունակվի մինչեւ մայիսի 26-ը, այն անցկացվում է ավելի քան 2 հազար կայքում, նաեւ կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիներում, քոլեջներում ու համալսարաններում:
Խորվաթիայում հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է 15 օրվա ընթացքում հավաքել 375 հազար ստորագրություն: