Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի կառավարությունը կարող է լիազորվել պաշտպանել ընտանիքն ու մանկությունը և, մասնավորապես, ամուսնությունը` որպես տղամարդու եւ կնոջ միություն: Այս դրույթը պարունակվում է կառավարության մասին օրինագծում, որը Պետդումա է ներկայացրել նախագահ Վլադիմիր Պուտինը. հայտնում է РБК-ն՝ նշելով, որ փաստաթղթի նպատակն է օրենսդրությունը համապատասխանեցնել ամռանն ընդունված Սահմանադրության փոփոխություններին:
Ըստ այդմ` ՌԴ կառավարությունը միջոցներ կձեռնարկի ընտանիքի, մայրության, հայրության և մանկության, ինչպես նաև ամուսնության ինստիտուտի` որպես տղամարդու եւ կնոջ միության, պաշտպանության համար:
Հավանականություն կա նաև, որ կառավարությունը կապահովի երեխաների ընտանեկան կրթության առաջնահերթությունը:
Օրինագծով կառավարությունը պարտավորվում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի առանց խնամքի մնացած երեխաների նկատմամբ ծնողական պարտականություններ կատարվեն: Կառավարությունը պետք է նաև հետեւի, որպեսզի երկրում պայմաններ ստեղծվեն երեխաների համակողմանի, հոգևոր, բարոյական, մտավոր և ֆիզիկական զարգացման համար, եւ միջոցներ ձեռնարկի երիտասարդական քաղաքականության իրականացման համար: