|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Փետրվարի 6-ին Կ.Պոլսի Շիշլի թաղամասում հայ ընտանիքին կողոպտելու կասկածանքով ձերբակալված 15 անձանցից 3-ը կալանավորվել են:
Ըստ «Ակօս»-ի՝ Կ.Պոլսի ոստիկանատնից Չաղլայանի արդարադատության պալատ ուղարկված կասկածյալները մինչև ուշ երեկո ցուցմունք են տվել: Դատարանի որոշմամբ՝ Արթուր Ա.-ն, Արամ Է.-ն և Սերժ Բ.-ն ձերբակալվել են, իսկ մյուս 12 ձերբակալվածները՝ կանայք, ոստիկանության վերահսկողության տակ մնալու պայմանով ազատ արձակվել:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Կ.Պոլսի Շիշլի թաղամասում մի խումբ ավազակներ թալանելու նպատակով մտել էին տարեց հայ զույգի տուն, կողոպուտից հետո զույգին կապկպել ու հեռացել: Արդյունքում` 87-ամյա ամուսինը խեղդվել էր, իսկ 79-ամյա կինը ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:
Նշենք, որ ՀՀ ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է Թուրքիայում ձերբակալվածների թվում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին` թուրքական ոստիկանության տարածած հայտարարությունը: